երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
ՌԴ նախագահն առաջարկում է ԲՐԻԿՍ–ի հացահատիկային բորսա ստեղծել

ՌԴ նախագահն առաջարկում է ԲՐԻԿՍ–ի հացահատիկային բորսա ստեղծել

Ռուսաստանն առաջարկում է ստեղծել ԲՐԻԿՍ–ի հացահատիկային բորսա՝ հետագայում լիարժեք ապրանքահումքային բորսայի վերածելու հնարավորությամբ։ Կազանում ընթացող ԲՐԻԿՍ 16–րդ գագաթնաժողովի ընդլայնված նիստի ժամանակ այս մասին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ԲՐԻԿՍ–ի մի շարք պետություններ հացահատիկային մշակաբույսերի աշխարհի խոշորագույն արտադրողների շարքում են: Դա, ըստ ՌԴ նախագահի, կնպաստի, որ հացահատիկի բորսան ձևավորի պարենային ապրանքների արդար և կանխատեսելի ցուցանիշներ:
Պուտինի խոսքով` դա թույլ կտա նաև պաշտպանել միության անդամ երկրների ազգային շուկաները արտաքին անբարենպաստ միջամտությունից։
 
«Ժամանակի ընթացքում կարելի է մտածել հացահատիկի բորսան լիարժեք ապրանքային բորսայի վերածելու մասին»,– նշեց Պուտինը։
Ըստ նրա՝ դա առավել արդիական է, քանի որ ԲՐԻԿՍ անդամ երկրները էներգառեսուրսների շատ խոշոր արտադրողներ և սպառողներ են։
ՌԴ նախագահն ավելացրեց, որ նպատակահարմար է ստեղծել նաև թանկարժեք մետաղների առանձին հարթակներ, քանի որ այդ շուկան ունի տարբեր խոչընդոտներ:

  • Կիսվել: