չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՌԴ նախագահական ընտրությունները կտևեն երեք օր

ՌԴ նախագահական ընտրությունները կտևեն երեք օր

Ռուսաստանի նախագահական ընտրությունները կտևեն երեք օր՝ մարտի 15-17-ը, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան։
«Բանաձևի նախագծով նախատեսվում է նախագահական ընտրությունների քվեարկություն եռօրյա ժամկետում՝ 2024 թվականի մարտի 15, 16, 17»,- ասել է նա։

Եռօրյա ձևաչափի մասին որոշումը ԿԸՀ անդամների կողմից ընդունվել է վարչության պետի նախաձեռնած քվեարկության ժամանակ։

Պամֆիլովան նշել է, որ այս ձեւաչափն արդեն ավանդական է դառնում ռուսական ընտրական համակարգի համար։ Նա հիշեցրել է, որ առաջին անգամ համաճարակի ժամանակ կիրառվել է եռօրյա քվեարկություն՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։

  • Կիսվել: