շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ-ն ու Թուրքիան Իդլիբի շուրջ պայմանավորվածության են եկել

ՌԴ-ն ու Թուրքիան Իդլիբի շուրջ պայմանավորվածության են եկել

Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական պատվիրակություններն Իդլիբի դեէսկալացիայի գոտու շուրջ բանակցությունների արդյունքում ստորագրել են Սիրիայի շուրջ պայմանավորվածության տեքստը, ասված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարության մեջ, տեղեկացնում է «Անադոլու»-ն:

Ըստ Աքարի՝ Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայում իրենց գործողությունները կկանոնակարգեն համատեղ համակարգող կենտրոնների միջոցով:

Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ «Սիրիայի հյուսիս-արևմուտքից դրական հաղորդագրություններ են ստացվում հարկադիր վերաբնակների հոսքի դադարեցման և անգամ սիրիացիների՝ իրենց տները վերադառնալու մասին»:

Նա, մասնավորապես, ասել է. «Թուրքիան հանդես է գալիս Իդլիբում երկարատև հրադադարի ապահովման օգտին և ձեռնարկել է այդ ուղղությամբ անհրաժեշտ բոլոր քայլերը։ Ռուսական կողմը կառուցողական դիրքորոշում ունի այս հարցում»։

Ինչպես ավելի բաղ հաղորդվել էր՝ իրավիճակն Իդլիբում սրվել է փետրվարի 27-ից ի վեր, երբ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրակ են բացել սիրիական կառավարական բանակի դիրքերի ուղղությամբ, որին հակահարված են տվել սիրիացի բանակայինները: ՌԴ ՊՆ տվյալներով՝ սիրիական բանակի կրակահերթի տակ են հայտնվել նաև թուրք զինծառայողները, որոնք այնտեղ չպետք է լինեին: Կատարվածի հետևանքով 36 թուրք զինվորական է մահացել:

Ռուսական կողմն այդ տեղեկությունը ստանալուն պես քայլեր է ձեռնարկել կրակի դադարեցման ուղղությամբ, իսկ ռուսական ավիացիան այդ շրջանում չի կիրառվել, ինչպես նշում են ռուսական գերատեսչությունից:

  • Կիսվել: