հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՌԴ-ն Թուրքիայից ստացել է «Akkuyu» ատոմակայանի 1-ին էներգաբլոկի շինարարության թույլտվություն

ՌԴ-ն Թուրքիայից ստացել է «Akkuyu» ատոմակայանի 1-ին էներգաբլոկի շինարարության թույլտվություն

«Ռոսատոմ»-ը ստացել Է Թուրքիայի Միջուկային կարգավորման գործակալության (NDK) խորհրդի թույլտվությունը «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկի շինարարության համար, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական կողմի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ հաջորդ փուլն առաջին էներգաբլոկը շահագործելու արտոնագիր ստանալն է։

«Աքքույու»-ն ԱԷԿ-ը կառուցվում է Մոսկվայի և Անկարայի միջև 2010 թվականի մայիսի 10-ին կնքված պայմանագրով: Այն կունենա 4 ռեակտոր՝ յուրաքանչյուրը՝ 1200 մեգավատտ հզորությամբ:

Բոլոր ռեակտորների շահագործման արդյունքում ատոմային էներգակայանը տարեկան կարտադրի 35 միլիարդ կՎտ/ժամ էլէներգիա:

 

  • Կիսվել: