հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՌԴ-ն ծովային և օդային հեռահար ճշգրիտ զինատեսակներով թիրախավորել է ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտները

ՌԴ-ն ծովային և օդային հեռահար ճշգրիտ զինատեսակներով թիրախավորել է ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտները

Ռուսաստանի Պաշտպանության նախարարը հայտնել է, որ երկրի զինված ուժերը ծովային և օդային հեռահար ճշգրիտ զինատեսակներով, այդ թվում՝ ՛՛Կինժալ՛՛ գերձայնային հրթիռային համակարգով, թիրախավորել են ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտները:

Նշվում է, որ բոլոր թիրախները խոցվել են:

Իր հերթին ուկրաինական կողմը հաղորդում է, որ ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարածքին, Կիևի շրջանում և մայրաքաղաքում գործարկվել է ՀՕՊ համակարգը, լսվել են պայթյուններ:

Իշխանությունը բնակիչներին կոչ է արել թաքնվել ապաստարաններում: Լարված է իրավիճակը նաև այլ բնակավայրերում, հայտնի է խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին:

  • Կիսվել: