ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՌԴ-ն Սիրիայում գրանցել է հրադադարի ռեժիմի խախտման 19 դեպք

ՌԴ-ն Սիրիայում գրանցել է հրադադարի ռեժիմի խախտման 19 դեպք

Սիրիայում հրադադարի խախտման փաստերի հանձնաժողովում Ռուսաստանն արձանագրել է 19 խախտում, Թուրքիան՝ մեկը։

Այս մասին հայտնում  է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կայքում տեղադրված տեղեկագրի մեջ:

Տեղեկագրում, մասնավորապես, ասված է. «Ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածության խախտումների փաստերի արձանագրման ռուս-թուրքական համատեղ հանձնաժողովում ռուսական կողմը արձանագրել է կրակի բացման 19 փաստ՝ Իդլիբում՝ 3, Լաթաքիայում՝ 7, Հալեպ ում՝ 9-ը: Հանձնաժողովի թուրքական կողմն արձանագրել է կրակի արձակման մեկ դեպք Իդլիբ նահանգում»:

Հազղորդվում է նաև, որ հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի մոնիթորինգի կենտրոնն օրվա ընթացքում հումանիտար գործողություններ չի իրականացրել:

Հիշեցնենք, որ Սիրիայում զինված հակամարտությունը սկսվել էր 2011 թվականից: 2017 թ. վերջին Սիրիայում և Իրաքում հայտարարվեց ահաբեկչական խմբավորմանը հաղթելու մասին:

Երկրի որոշ շրջաններում շարունակվում են զինյալների դուրսմղման գործողությունները: Այս պահին առաջնային է խնդրի քաղաքական կարգավորումը, Սիրիայի տարածքի վերականգնումը և փախստականների վերադարձը:

 

  • Կիսվել: