երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՌԴ-ն փորձարկել է մարտավարական միջուկային զենքի կիրառումը. Financial Times

ՌԴ-ն փորձարկել է մարտավարական միջուկային զենքի կիրառումը. Financial Times

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը փորձարկել են մարտավարական միջուկային զենքի (ՄՄԶ) կիրառումը խոշոր համաշխարհային տերության հետ հակամարտության վաղ փուլում: Ինչպես տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին չորեքշաբթի օրը՝ փետրվարի 28-ին, հաղորդել է Financial Times հրատարակությունը։

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ ՄՄԶ-ի կիրառման սցենարներից մեկը Չինաստանի կողմից հնարավոր ներխուժումը հետ մղելն էր։

2008-2014 թվականների 29 գաղտնի ռազմական փաստաթղթերը, որոնց հետ ծանոթացել է Financial Times-ը, և որոնց հավաստիությունը հաստատել են փորձագետները, նկարագրում են մարտավարական միջուկային զենքի կիրառման շեմը, որն ավելի ցածր է, քան Ռուսաստանը երբևէ հրապարակայնորեն ընդունել է:

Ըստ այդ փաստաթղթերի՝ մարտավարական միջուկային զենքով հնարավոր միջուկային հարվածը կարող է իրականացվել ի պատասխան հակառակորդի ներխուժման Ռուսաստանի տարածք կամ Ռուսաստանի ռազմավարական բալիստիկ հրթիռային սուզանավերի 20 տոկոսի, նրա միջուկային հարվածային սուզանավերի 30 տոկոսի, երեք և ավելի հածանավերի, երեք օդանավակայանների ոչնչացման կամ միաժամանակյա հարվածի ափամերձ գլխավոր և պահեստային հրամանատարական կենտրոններին։

  • Կիսվել: