չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՌԴ-ն պայքարում է նեոնացիստների դեմ. Պուտին

ՌԴ-ն պայքարում է նեոնացիստների դեմ. Պուտին

Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունը պայքարում է հենց նեոնացիստների դեմ: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ, ըստ Պուտինի, Ուկրաինայում նեոնացիստները պատանդ են վերցրել օտարերկրյա քաղաքացիներին։

՛՛Օբյեկտիվ տվյալներ կան ազգայնականների և ավազակների կողմից Ուկրաինայում բնակելի շենքերի տարածքում ծանր տեխնիկա տեղակայելու մասին:

Չինաստանի երկու քաղաքացի, ովքեր փորձել են լքել Խարկովը, վիրավորվել են նեոնացիստների կողմից՛՛,-ասել է նա:

Միեւնույն ժամանակ Պուտինը հայտարարել է. ՛՛Ես երբեք չեմ հրաժարվի իմ այն համոզմունքից, որ ռուսներն ու ուկրաինացիները մի ժողովուրդ են։ Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայի բնակիչների մի մասին վախեցրել են, շատերը մոլորված են նացիստական ազգայնական քարոզչությունից, իսկ ինչ-որ մեկը գիտակցաբար գնացել է բանդերականների, նացիստների մյուս կամակատարների ճանապարհով՛՛:

 

  • Կիսվել: