հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՌԴ-ն կստեղծի հատուկ հանձնաժողով՝ Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը հետաքննելու համար

ՌԴ-ն կստեղծի հատուկ հանձնաժողով՝ Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը հետաքննելու համար

Այսօր ՌԴ Պետդուման որոշում է կայացրել ստեղծել հատուկ հանձնաժողով՝ Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը հետաքննելու համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի 14 պատգամավոր, այդ թվում՝ Իրինա Յարովայան, Ալեքսանդր Խինշտեյնը, Լեոնիդ Սլուցկին, Ալեքսեյ Դիդենկոն և Դմիտրի Պևցովը։ Փաստաթղթի տակ ստորագրել են խորհրդարանի ստորին պալատի 450 պատգամավորներից 448-ը։

Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ամերիկան ​​երբեք չի զբաղվել Եվրոպայում կենսաբանական զենքի մշակմամբ։

 

 

 

  • Կիսվել: