ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՌԴ-ն կատարում է Եվրոպային և աշխարհի այլ տարածաշրջաններին էներգառեսուրսներ մատակարարելու իր բոլոր պարտավորությունները. Պուտին

ՌԴ-ն կատարում է Եվրոպային և աշխարհի այլ տարածաշրջաններին էներգառեսուրսներ մատակարարելու իր բոլոր պարտավորությունները. Պուտին

Ռուսաստանը կատարում է Եվրոպային և աշխարհի այլ տարածաշրջաններին էներգառեսուրսներ մատակարարելու իր բոլոր պարտավորությունները: Այս մասին կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ նախագահն ընդգծել է այն փաստը, որ Ուկրաինայի գազահաղորդման համակարգը ամբողջությամբ բեռնված է Եվրոպա գազի մատակարարման ռուսական պայմանագրերով։

՛՛Նույնիսկ մեր պայմանագրերով Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգը հարյուր տոկոսով բեռնված է: Զարմանալի է, բայց դա փաստ է, մենք դա անում ենք՛՛,-նշել է Պուտինը:

 

  • Կիսվել: