հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուսաստանը կարգելի նավթ մատակարարել այն երկրներ, որոնք կպահանջեն պահպանել ԵՄ-ի պայմանը. Նովակ

Ռուսաստանը կարգելի նավթ մատակարարել այն երկրներ, որոնք կպահանջեն պահպանել ԵՄ-ի պայմանը. Նովակ

Ռուսաստանը, ի պատասխան գների վերին շեմի սահմանմանը, նախատեսում է արգելել նավթի և նավթամթերքների մատակարարումները այն երկրներ, որոնք պայմանագրերում կպահանջեն պահպանել Եվրամիության սահմանած պայմանը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
 
Նա հիշեցրել է ՌԴ նախագահի պատրաստվող հրամանագրի մասին, որում նախատեսվում է պատասխան միջոցներ ձեռնարկել G7-ի ու Եվրամիության սահմանած նավթի գների վերին շեմի դեմ:
 
«Ուստի մենք պատրաստ ենք մասնակի արդյունահանման նվազեցման գնալ, հնարավոր է` հաջորդ տարվա սկզբին մենք օրական 500-700 հազար բարելով կրճատենք արդյունահանումը։ Դա մեզ համար մոտ 5-7 տոկոս է», - ասել է Նովակը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Փոխվարչապետի խոսքով՝ այդ ծավալն աննշան է, բայց, այնուամենայնիվ, նման ռիսկեր կան։
 
Արևմուտքի երկրների նավթային պատժամիջոցներն ուժի մեջ են մտել դեկտեմբերի 5-ին։ ԵՄ–ն դադարել է ծովով տեղափոխվող ռուսական նավթ ընդունել, բացի այդ, «Մեծ յոթնյակի» մեջ մտնող Ավստրալիան և ԵՄ երկրները գնային սահմանափակում են մտցրել նման նավթի համար մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում։

  • Կիսվել: