չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՌԴ-ն հայտնել է Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների մասին

ՌԴ-ն հայտնել է Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների մասին

Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ վերջին օրվա ընթացքում Բելգորոդի մարզն Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 10 անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել: Բացի այդ, մարզի տարբեր բնակավայրերի ուղղությամբ 18 արկ է արձակվել։

 Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորվել է 1 խաղաղ բնակիչ, վնասվել են 4 մասնավոր տուն, էլեկտրահաղորդման գծեր, կապի ենթակառուցվածքային օբյեկտ և էքսկավատոր։

  • Կիսվել: