հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել խաղաղ բանակցությունների տեխնիկական հարցերի շուրջ. Էրդողան

ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել խաղաղ բանակցությունների տեխնիկական հարցերի շուրջ. Էրդողան

Կիեւն ու Մոսկվան համաձայնության են եկել խաղաղ բանակցությունների տեխնիկական հարցերի շուրջ, սակայն կողմերը շարունակում են տարաձայնություններ ունենալ տարածքային հարցերում, ինչպիսին Ղրիմն է։ Այս մասին ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի քայլերը Ռուսաստանի կամ որեւէ երրորդ երկրի համար պետք է ընկալվեն ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես զսպող միջոց:

՛՛Մենք կշարունակենք մեր բանակցությունները Պուտինի եւ Զելենսկու հետ, մեր ջանքերն ուղղված են խաղաղության մթնոլորտի ստեղծմանը՛՛,-ասել է Էրդողանը։

Նա նաեւ ասել է. ՛՛Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ ՆԱՏՕ-ի զսպման եւ պաշտպանական միջոցառումներին, որոնք հիմնված են դաշինքի համերաշխության վրա: Նույն համերաշխությունն ենք ակնկալում մեր դաշնակիցներից՛՛: Էրդողանը հավելել է, որ դաշնակիցներին ասել է, որ դադարեցնեն Թուրքիայի պաշտպանական հատվածի էմբարգոն, որը ԱՄՆ-ը 2020-ին է սահմանել՝ Անկարայի կողմից ռուսական Ս-400 պաշտպանական համակարգեր գնելու պատճառով։ 

  • Կիսվել: