հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

ՌԴ-ն և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

Այսօր Ուկրաինան Ռուսաստան է վերադարձրել 106 ռուսաստանցի զինծառայողի: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ զինվորականները Մոսկվա կհասցվեն ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով՝ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով։

Գերիների փոխանակման շրջանակներում էլ Ուկրաինա է վերադարձվել 100 մարդ, հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը:

«Մեզ հաջողվեց իրականացնել գերիների հերթական խոշոր փոխանակումը: Տուն է վերադառնում 100 մարդ՝ զինվորականներ, նավաստիներ, սահմանապահներ, ազգային գվարդիականներ: Նրանց թվում են Մարիուպոլի, «Ազովստալի» պաշտպանները»,- ասել է նա:

 

  • Կիսվել: