ՌԴ-ն և ԱՄՆ-ն, որպես միջուկային խոշորագույն տերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում աշխարհի ճակատագրի համար. Լավրով
Ռուսաստանը և ԱՄՆ-ն, որպես միջուկային խոշորագույն տերություններ, ունեն հատուկ պատասխանատվություն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ դրանով է պայմանավորված երկու երկրների միջև դիվանագիտական շփումները և երկու երկրների դեսպանատների գործունեությունը շարունակելու անհրաժեշտությունը:
«Մենք չենք մոռանում, որ մեր երկու երկրները՝ որպես միջուկային խոշորագույն տերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում աշխարհի ճակատագրի համար։ Սա է կանխորոշում միմյանց միջև դիվանագիտական շփումների և Մոսկվայում և Վաշինգտոնում դեսպանատների գործունեության անհրաժեշտությունը»,-ասել է Լավրովը։