ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ-ն և ԱՄՆ-ն չեն կատարել իրենց խոստումները. Չավուշօղլու

ՌԴ-ն և ԱՄՆ-ն չեն կատարել իրենց խոստումները. Չավուշօղլու

Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ Սիրիայի հարցում իրենց պարտավորությունները չկատարելու ֆոնին՝ Թուրքիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Սիրիայի տարածքում ահաբեկչության սպառնալիքը վերացնելու համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Սիրիայի հյուսիսում ավելացել է քրդերի կողմից ահաբեկչական հարձակումների թիվը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ Սիրիայում հակաահաբեկչական գործողություններից առաջ Քրդական բանվորական կուսակցությունը զինյալները գնդակոծել են Թուրքիայի տարածքը, այդ թվում`ականանետերից:

«Վերջերս մենք կրկին սկսել ենք արձանագրել նման հարձակումներ: Հեռավորությունը, որից գնդակոծվում են Թուրքիայի սահմանամերձ շրջանները, առավելագույնը 30 կմ է: Եվ դա չնայած այն բանին, որ Սիրիայում, այդ թվում՝ Եփրատի վահան գործողությունների մեկնարկից հետո, մենք որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Երկու երկրներն էլ պարտավորվել են ահաբեկիչներին դուրս բերել Թուրքիայի սահմանից՝ նրանց տանելով 30 կմ դեպի Սիրիայի խորքը: Մոսկվան պարտավորվել է նաև ահաբեկիչներից մաքրել Սիրիայի Թալ Ռիֆաթ և Մենբիչ շրջանները: Ցավոք, այդ խոստումները չեն կատարվել», - հայտարարել է նա:

Չավուշօղլուն ընդգծել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն նույնպես պատասխանատու են սիրիացի խաղաղ բնակիչների և թուրք զինվորականների վրա ահաբեկչական հարձակումների համար: Նրանք չեն կատարել իրենց խոստումները, պարզաբանել է թուրք նախարարը:

Ահաբեկչական հարձակումների աճի և Սիրիայի նկատմամբ պարտավորությունների չկատարման ֆոնին Թուրքիայինն մնում է ինքնուրույն լուծել հարցը, ասել է Չավուշօղլուն:

  • Կիսվել: