կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՌԴ կառավարությունը Հայաստանին նվիրել է երկու ծառայողական շուն և երկու մոտորանավակ

ՌԴ կառավարությունը Հայաստանին նվիրել է երկու ծառայողական շուն և երկու մոտորանավակ

ՌԴ կառավարությունը Հայաստանին նվիրել է երկու ծառայողական շուն (Լաբրադոր ռետրիվեր և բելգիական հովվաշուն) և այն ամենը, ինչ անհրաժեշտ է շներին, այդ մասին տեղեկանում ենք ՌԴ կառավարության որոշումներից։ 

Երևանը ևս երկու արագընթաց պարեկային մոտորանավակ կստանա,- ասվում է որոշման մեջ։ 
Համապատասխան հրամանը, որը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
 
«Թույլատրել Ռուսաստանի ՆԳՆ ներկայությունից Հայաստանի Հանրապետություն անհատույց տեղափոխումը երկու ծառայողական շների, դրանց պահպանման համար նախատեսված սարքավորումների և խնամքի պարագաների` համաձայն հավելվածի ցանկի, երկու արագընթաց պարեկային  նավակներ» ,- ասված է հրամանում։

  • Կիսվել: