շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
ՌԴ-ին բռնակցած ուկրաինական տարածքներում ռազմական դրության հայտարարումը «խոսում է Պուտինի հուսահատության մասին»․ Բլինքեն

ՌԴ-ին բռնակցած ուկրաինական տարածքներում ռազմական դրության հայտարարումը «խոսում է Պուտինի հուսահատության մասին»․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ամերիկյան հաղորդումներից մեկի շրջանակում հարցազրույց է տվել և ասել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ անօրինական կերպով ՌԴ-ին բռնակցած ուկրաինական տարածքներում ռազմական դրության հայտարարումը «խոսում է նրա հուսահատության մասին», քանի որ ուկրաինական ուժերը շարունակում են առաջընթաց գրանցել ներխուժումը հետ մղելու հարցում։ 

«Ընդամենը վերջին մի քանի շաբաթների ընթացքում նա փորձել է մոբիլիզացնել ավելի շատ ուժեր: Նա անցել է ուկրաինական տարածքների կեղծ բռնակցման: Այժմ, ասելով, որ նա ռազմական դրություն է հայտարարում այդ տարածքներում խոսում է նրա հուսահատության մասին», – ասել է Պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի բռնակցված 4 մարզերում ռազմական դրություն մտցնելու մասին է հայտարարել։ Նա նաև բարձր «պատրաստվածության» տարբեր մակարդակներ է սահմանել Ռուսաստանի բոլոր շրջաններում։

  • Կիսվել: