երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՌԴ-ի ու Եգիպտոսի նախագահները քննարկել են իրավիճակը Գազայում

ՌԴ-ի ու Եգիպտոսի նախագահները քննարկել են իրավիճակը Գազայում

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Եգիպտոսի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ֆահմին հայտնել է, որ ինքն ու ՌԴ նախագահը քննարկել են իրավիճակը Գազայում, հումանիտար օգնության առաքումը անկլավ և պայմանավորվել են շարունակել պաղեստինյան հատվածում հրադադարի հաստատմանն ուղղված համատեղ ջանքերը: 

Բացի այդ, նրա խոսքով, իրենք  քննարկել են նաև Եգիպտոսի միջոցով հակամարտության գոտի ամենամեծ քանակությամբ մարդասիրական օգնություն հասցնելու հարցը, որն անհրաժեշտ է Գազայի ժողովրդին։

Ալ-Սիսին և Պուտինը պայմանավորվել են ապագայում նույնպես լրջորեն հետամուտ լինել հրադադարի հաստատմանը։ Ըստ նրանց՝ միջազգային հանրությունը նույնպես պետք է պատասխանատվություն ստանձնի այդ նպատակին հասնելու համար:

 

  • Կիսվել: