հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՌԴ-ի ու ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ-ի ու ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ինչպես հաղորդվում է՝ կողմերը քննարկել են երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող անվտանգության հարցեր։

Հիշեցնենք, որ Արևմուտքը ՌԴ-ին մեղադրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման ծրագրերի մեջ։ Մոսկվայում դա կտրականապես հերքում են ու մշտապես հայտարարում, որ ոչ մեկին ոչնչով չեն սպառնում, իսկ բոլոր նման հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։

 

  • Կիսվել: