հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
ՌԴ-ի ու ԱՄՆ-ի նախագահների բանակցությունները տևել են երկու ժամ

ՌԴ-ի ու ԱՄՆ-ի նախագահների բանակցությունները տևել են երկու ժամ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի բանակցություններն ավարտվել են, դրանք տևել են երկու ժամ, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ հանդիպումն ընթացել է տեսակապի փակ ալիքով։ Լրագրողներին ցուցադրել են շփման առաջին կադրերը, այնուհետև հանդիպումն անցել է փակ ռեժիմով:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ բավական հանգամանալից և տևական տեսակոնֆերանս է լինելու:

Սա երկու երկրների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր։ Առաջին բանակցությունները՝ առկա ձևաչափով, անցկացվել էին այս տարվա հուլիսին Ժնևում:

  • Կիսվել: