շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՌԴ-ի հետ իրական խաղաղության նախապայմանն ավելի ուժեղ Ուկրաինան է. Բլինքեն

ՌԴ-ի հետ իրական խաղաղության նախապայմանն ավելի ուժեղ Ուկրաինան է. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս ՆԱՏՕ-ի անդամ դարձած Ֆինլանդիայում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների համար նախապայման է ուժեղ Ուկրաինան, որը վերահսկում է իր սեփական տարածքը, տեղեկացնում է France 24-ը:

՛՛Հենց այն պատճառով, որ մենք պատրանքներ չունենք Պուտինի նկրտումների վերաբերյալ, մենք կարծում ենք, որ բովանդակալից դիվանագիտության և իրական խաղաղության նախապայմանն ավելի ուժեղ Ուկրաինան է, որը կարող է զսպել և պաշտպանվել ապագա ցանկացած ագրեսիայից՛՛,-նշել է Բլինքենը: 

Նրա խոսքով՝  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում ծավալած պատերազմի միջոցով ՛՛ոչ թե պառակտել, այլ միավորել է՛՛ Արևմուտքը:

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ Կիևին զենք մատակարարելով՝ Արևմուտքը ներգրավվում է պատերազմի մեջ:

 

  • Կիսվել: