շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում ամենակարևոր առաջընթացը ձեռք է բերվել Ստամբուլում. Չավուշօղլու

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում ամենակարևոր առաջընթացը ձեռք է բերվել Ստամբուլում. Չավուշօղլու

Ստամբուլի Դոլմաբահչեի պալատում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հայտնելով, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններում ամենաէական առաջընթացը ձեռք է բերվել Ստամբուլում բանակցությունների ժամանակ։

«Այս գործընթացում մինչ այժմ ամենանշանակալի առաջընթացն արձանագրվել է այսօր»,- ասել է նա։

«Մենք տեսնում ենք, որ այսօրվա հանդիպմանը որոշակի առաջընթաց է արձանագրվել, որոշ հարցեր համաձայնեցվել են»,- հավելել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ խուսափելով մանրամասներից:
Բացի այդ, Չավուշօղլուի խոսքով, ավելի բարդ հարցերը պետք է քննարկվեն Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու մակարդակով:

  • Կիսվել: