շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՌԴ–ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

ՌԴ–ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ քննարկումը թուրքական կողմի նախաձեռնությամբ է կայացել։

Նշվում է նաև, որ երկու երկրների նախարարները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։

  • Կիսվել: