ՌԴ-ի և Պակիստանի զինվորականները Կուբանում զորավարժություններ են անցկացրել
Ռուսաստանի եւ Պակիստանի զինծառայողներն անցկացրել են «Դրուժբա-2021» համատեղ զորավարժությունները՝ ոչնչացնելով լեռնանտառային տեղանքի պայմաններում քողարկված հրամանատարական կետի զինյալներին: Այս մասին հաղորդել Է Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մամուլի ծառայությունը, գրում է «Ինտերֆաքս»-ը:
Հազորդագրության մեջ ասվում է. «Հատուկ նշանակության ուժերը գաղտնաբար արկեր են տեղադրել ավելի քան 10 կիլոգրամ տրոտիլին համարժեք ընդհանուր զանգվածով եւ հեռու տարածությունից պայթյուն իրականացրել: Վարժանքի նպատակը հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների միջեւ փորձի փոխանակումն Է, որն ստացել են ժամանակակից մարտական գործողություններ վարելու ընթացքում»:
Մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ արտասահմանյան հյուրերին ներկայացվել են ինքնաշեն ականների պատրաստման տարբերակները, դրանց քողարկման եղանակները, ինչպես նաեւ դրանց հայտնաբերման ու վտանգազերծման միջոցները: Մոլկինո զինափորձարանում անցկացվող վարժանքները կետեւեն մինչեւ հոկտեմբերի 9-ը, դրան մասնակցում են ՌԴ-ի եւ Պակիստանի զինված ուժերի շուրջ 200 զինծառայողներ: