հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՌԴ-ի 11 օդանավակայաններում թռիչքների արգելքը երկարացվել Է մինչեւ մայիսի 19-ը

ՌԴ-ի 11 օդանավակայաններում թռիչքների արգելքը երկարացվել Է մինչեւ մայիսի 19-ը

«Ռոսավիացիա»-ն 13-րդ անգամ երկարացնում Է թռիչքների արգելքը ՌԴ-ի կենտրոնական մասի եւ հարավի 11 օդանավակայաններում։

«Թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը Ռուսաստանի 11 օդանավակայաններում երկարացվել Է մինչեւ 2022 թվականի մայիսի 19-ը, Մոսկվայի ժամանակով 03-45-ը:
 
Սահմանափակման ռեժիմի երկարացումը վերաբերել Է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններին»,-ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Ուղեւորներին հանձնարարվում Է այդ քաղաքներ հասնել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայաններով:
 
Ռուսաստանի մյուս օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով, հավաստիացրել են «Ռոսավիացիա»-ում: ՌԴ-ի ներսում թռիչքների սահմանափակումները «Ռոսավիացիա»-ի կողմից մտցվել են փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության օրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: