ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ ՀՕՊ–ը Բրյանսկի մարզում ԱԹՍ է խոցել. մարզպետ

ՌԴ ՀՕՊ–ը Բրյանսկի մարզում ԱԹՍ է խոցել. մարզպետ

Ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու են խոցել Բրյանսկի մարզի Նավլյա ավանի շրջանում։

Այս մասին  հայտնում է սահմանամերձ մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը` նշելով, որ ԱԹՍ–ն ինքնաթիռի տիպի է եղել։
 
«Պատահարի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան», – գրել է նա Telegram-յան ալիքում։
 
Բոգոմազը նշել է, որ դեպքի վայրում սկսել են աշխատել օպերատիվ ծառայությունները։
 
Հիշեցնենք` մարտի 2-ին ուկրաինացի դիվերսանտները ՌԴ Բրյանսկի մարզում հարձակում էին ձեռնարկել, որի հետևանքով զոհվել էր երկու մարդ, մեկ երեխա վիրավորվել էր։ ՌԴ ուժայիններին հաջողվել էր իրավիճակը վերահսկողության տակ վերցնել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բրյանսկում տեղի ունեցած իրադարձություններն ահաբեկչություն էր որակել։

  • Կիսվել: