երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարարները հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Սեպտեմբերի 1 -ին հեռախոսազրույց են անցկացրել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Մտքերի փոխանակման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր, ներառյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի և ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9 -ին և 2021 թվականի հունվարի 11 -ին ստորագրված համաձայնագրերի կատարման ընթացքը։

  • Կիսվել: