երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ դեսպանը կանչվել է Ուզբեկստանի ԱԳՆ

ՌԴ դեսպանը կանչվել է Ուզբեկստանի ԱԳՆ

Ուզբեկստանի ԱԳՆ-ն հրավիրել է Ռուսաստանի դեսպան Օլեգ Մալգինովին և հայտնել, որ «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության համանախագահ Զախար Պրիլեպինի՝ Ուզբեկստանը Ռուսաստանին միացնելու առաջարկը ՛՛սադրիչ բնույթ է կրում և կարող է բացասաբար անդրադառնալ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունների վրա՛՛, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ դեսպանը հայտարարել է, որ Պրիլեպինի հայտարարությունները ՛՛որևէ կապ չունեն Ռուսաստանի ղեկավարության պաշտոնական դիրքորոշման հետ՛՛:

Մալգինովն ընդգծել է, որ Մոսկվան ՛՛երբևէ կասկածի տակ չի դրել Ուզբեկստանի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը՛՛:

Ինչպես հաղորդվում է՝ ավելի վաղ ՛՛Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության՛՛ կուսակցության համանախագահ Զախար Պրիլեպինը Ռոսիա Սեգոդնյա-ի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հանդես էր եկել Ուզբեկստանի տարածքը Ռուսաստանին միացնելու առաջարկով: Նա նաև հայտարարել էր, որ կշարունակի առաջ մղել Խորհրդային Միության փլուզման մասին փաստաթղթերի չեղարկման թեման։

 

  • Կիսվել: