երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ՌԴ-Չինաստան սերտ համագործակցությունը կարող է հետևանքներ ունենալ ՆԱՏՕ-ի երկրների անվտանգության համար

ՌԴ-Չինաստան սերտ համագործակցությունը կարող է հետևանքներ ունենալ ՆԱՏՕ-ի երկրների անվտանգության համար

Մոսկվայի և Պեկինի միջև սերտ համագործակցությունը կարող է հետևանքներ ունենալ ՆԱՏՕ-ի երկրների անվտանգության վրա։ Այս մասին չորեքշաբթի Le Monde թերթին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ն տարածաշրջանային դաշինք է, որը կենտրոնացած է Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի վրա: Սակայն դաշինքը ստիպված է դիմակայել գլոբալ սպառնալիքներին: Այն փաստը, որ Մոսկվան և Պեկինը սերտորեն համագործակցում են, հետևանքների է հանգեցնում մեր անվտանգության համար:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը համատեղ հայտարարություն էին տարածել՝ քննադատելով մեր «բաց դռների» քաղաքականությունը»,-ասել է Ստոլտենբերգը:

  • Կիսվել: