ՌԴ ԱԳՆ տեղակալն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այսօր ընդունել է Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Թանժու Բիլղիչին, հայտնում են Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի, Հարավային Կովկասում տիրող իրավիճակի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի թեմայի շուրջ»։
Նշվում է նաև, որ հանդիպումն անցել է «կառուցողական մթնոլորտում»: