երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ՌԴ ԱԳՆ-ն «ահաբեկչություն» է որակել Բելգորոդի վրա հարձակումը

ՌԴ ԱԳՆ-ն «ահաբեկչություն» է որակել Բելգորոդի վրա հարձակումը

Ռուսաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է ուկրաինական կողմի հարձակմանը Բելգորոդի վրա և այն որակել որպես «ահաբեկչություն»։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունից:

Ինչպես նշվում է՝ Քննչական կոմիտեն Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման փաստով քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի ահաբեկչական գործողություն հոդվածով, և որ Ուկրաինայի իշխանությունները և հարձակման համար պատասխանատուները պատիժ կկրեն օրենքին համապատասխան։

«Կրկին կոչ ենք անում բոլոր պատասխանատու կառավարություններին և պրոֆիլային միջազգային կառույցներին՝ հանդես գալ այս դաժան ահաբեկչության վճռական դատապարտմամբ և հրապարակայնորեն հեռու մնալ նման հանցագործություններ կատարող Կիևի ռեժիմից և նրա արևմտյան հրահանգիչներից»,- ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: