հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
ՌԴ-Ադրբեջան համագործակցության ամրապնդումը շարունակում է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին. Պուտինը՝ Ալիևին

ՌԴ-Ադրբեջան համագործակցության ամրապնդումը շարունակում է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին. Պուտինը՝ Ալիևին

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները կրում են բարեկամական և դաշնակցային բնույթ. երկու երկրների համագործակցության ամրապնդումը շարունակում է  Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին. այս մասին ասված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝  Ադրբեջանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում:

«Վստահ եմ` համատեղ ջանքերով  կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական  համագործակցությունը և գործընկերությունը միջազգային հարցերի շուրջ: Սա լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին և շարունակում Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին»,- ասված է ուղերձում:

  • Կիսվել: