հինգշաբթի, հունիս 27
27 / 6 / 2024
Ռազմաճակատում օրական ռազմական բախումների թիվը հասել է 59-ի. Ուկրաինայի ԶՈւ ԳՇ

Ռազմաճակատում օրական ռազմական բախումների թիվը հասել է 59-ի. Ուկրաինայի ԶՈւ ԳՇ

Ռազմաճակատում օրական ռազմական բախումների թիվը հասել է 59-ի, ռուսական զորքերը սկսել են ակտիվություն ցուցաբերել Սևերսկի ուղղությամբ: Այս մասին ասված է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի ֆեյբուքյան էջում։

Նշվում է, որ Սևերսկի ուղղությամբ ռուսական զորքերն ակտիվացել են Նովի շրջանում։

Գլխավոր շտաբը հայտնել է, որ ուկրաինական զորքերը հետ են մղել մեկ գրոհ, մյուսը շարունակվում է։ Բացի այդ՝ Խարկովի ուղղությամբ ռուսական բանակն այսօր երեք հարձակում է իրականացրել, երկու բախումները Վոլչանսկի մոտ շարունակվում են։

Սումիի և Չեռնիգովի մարզերում սահմանամերձ բնակավայրերը ռուսական տարածքից կրկին ենթարկվել են  հրետանային գնդակոծության։ Կուպյանսկի ուղղությամբ էլ չորս բախումները շարունակվում են Սինկովկայի, Նովոսելովկայի և Կրուգլյակովկայի մոտ:

Հաղորդագրության մեջ նաև ասված է, որ Կուրախովսկիի ուղղությամբ ռուսական զորքերը գրոհում են ուկրաինական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները Կրասնոգորովկայի և Պարասկովեևկայի մերձակայքում:

  • Կիսվել: