հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռազմական հատուկ գործողությունը չի դադարի, քանի դեռ ՌԴ–ն չի հասել իր նպատակին. Մատվիենկո

Ռազմական հատուկ գործողությունը չի դադարի, քանի դեռ ՌԴ–ն չի հասել իր նպատակին. Մատվիենկո

Մինչև Ռուսաստանը չհասնի ռազմական հատուկ գործողության սկզբում դրված իր նպատակներին, այն չի ավարտվի։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Դաշնության խորհրդի աշնանային նստաշրջանի արդյունքներով հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
 
«Այսօր Ռուսաստանը ձևակերպել է այն պայմանները, որոնց հիման վրա պատրաստ է բանակցությունների։ Այդ պայմանների մասին խոսվել է դեռ ռազմական հատուկ գործողության մեկնարկի ժամանակ։ Եվ մինչև մենք դրանց չհասնենք, մենք չենք կարող այլ կերպ մեզ դրսևորել, մենք պետք է հասնեն ռազմական հատուկ գործողության նպատակներին», – ասել է նա։
 
Մատիվիենկոն նշել է, որ Ուկրաինան չպետք է հակառուսական նախագիծ լինի։ Արևմուտքում արդեն լուրջ վերլուծական աշխատանք է տարվում, չէ՞ որ հարկատուներին ինչ–որ բան է պետք վաճառել, իսկ բոլոր անհաջողություններից հետո դա ավելի բարդ է դառնում։
«Հարյուրավոր միլիարդ դոլարներ են ծախսվել, և որևէ արդյունք չկա», – եզրափակել է Մատվիենկոն։

  • Կիսվել: