Ռուսաստանը Հայաստանի համար կnրծшնшրшր է համարում Եվրամիությանը անդամակցելու քաղաքական կուրսը․ Մատվիենկոն՝ Ռուբինյանին
Ռուսաստանը Հայաստանի համար կործանարար է համարում Եվրամիությանն անդամակցելու քաղաքական կուրսը: Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նրա խոսքով՝ Մոսկվան բացասաբար է գնահատում Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ձգտումը, քանի որ խոսքը վերաբերում է Երևանի արտաքին քաղաքական ուղղությանը։
Մատվիենկոն հավելել է, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու դեպքում կխախտի ԵԱՏՄ շրջանակում համագործակցության սկզբունքները։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան, եթե Հայաստանում շարունակվեն երրորդ երկրների պահանջով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները:
«Ռուս-հայկական հարաբերությունները ներկայում «միակողմանի երթևեկությամբ փողոց» են հիշեցնում։ Երևանի կողմից հնչում են հայտարարություններ Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման կարևորության մասին, սակայն այդ խոսքերը հաճախ չեն համապատասխանում կոնկրետ գործերին»,–ասել է Մատվիենկոն։
Զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։



