Դա երկրի ներքին գործն է. Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Մոսկվայում ռուսաստանցի լրագրողի հարցին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «երկրի ներքին գործ» է անվանել ընդդիմության նկատմամբ քրեական հետապնդումը: Այսպես նա պատասխանել է Մոսկվայում ռուսաստանցի լրագրողի հարցին, որը վերաբերում էր ընդդիմադիր հայ բլոգերների և քաղաքական գործիչների ձերբակալություններին:
Սիմոնյանը, մասնավորապես, ասել է. «Կներեք, իսկ երբվանից ես պետք է խոսեմ այն մասին, թե ինչպես է գործում հայկական քրեական օրենսգիրքը ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Սրանք Հայաստանի ներքին գործերն են։ Մարդիկ, ովքեր խախտում են քրեական օրենսգիրքը, նրանք պետք է պատասխանատվություն կրեն: Իսկ նրանց «քաղաքական» անվանել... Ես նման բան լսել եմ միայն մեր որոշ ընդդիմադիր գործիչներից և հենց նոր լսել եմ ձեզանից»։
Տեսանյութը՝ այստեղ:


