հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Ռազմական գործողություններին մասնակցող կամավորներին խոստացել են վետերանի կարգավիճակ տալ Ռուսաստանում

Ռազմական գործողություններին մասնակցող կամավորներին խոստացել են վետերանի կարգավիճակ տալ Ռուսաստանում

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել 2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինայում ռազմական գործողությունների առաջադրանքներին մասնակցող կամավորներին մարտական ​​գործողությունների վետերանի կարգավիճակ տալու մասին օրենքի նախագծին, գրում է Interfax-ը։

«Առաջարկվող լուծումները թույլ կտան կամավորներին և նրանց ընտանիքների անդամներին ՌԴ ԶՈՒ զինծառայողների հետ օգտվել օրենքով սահմանված նպաստներից, սոցիալական աջակցության միջոցներից»,- ասվում է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Կամավորները, որոնք կվիրավորվեն ռազմական գործողություններին մասնակցելու ժամանակ, կարող են նաև հավակնել հաշմանդամի կարգավիճակին, նշված է նախագծում:

Մարտին Ռուսաստանը օրենք է ընդունեց վետերանի և մարտական ​​գործողությունների հաշմանդամի կարգավիճակի մասին, որը վերաբերում էր փետրվարի 24-ից Ուկրաինայում մարտերին մասնակցած ՌԴ ԶՈՒ զինծառայողներին։ Ամռանն օրենք ընդունվեց նույն կարգավիճակը տրամադրել ռազմական գործողություններին մասնակցող քաղաքացիական անձանց, ինչպես նաև ԱԴԾ սահմանապահներին:

  • Կիսվել: