չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռայիսին մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու Պուտինի հետ

Ռայիսին մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու Պուտինի հետ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մեկնել է Մոսկվա, որտեղ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտնում է IRNA գործակալությունը:

Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության արդիական օրակարգը, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում ռուս-իրանական նախագծերի իրականացումը, ներառյալ՝ տրանսպորտը և էներգետիկան:

Բացի դրանից՝ նախատեսվում է նաև կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային հիմնական հարցերի շուրջ: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Պուտինն ու Ռայիսին կարող են անդրադառնալ Ուկրաինայում և Գազայում իրավիճակին:

Դեկտեմբերի 5-ին Մոսկվա էր մեկնել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ մասնակցելու Կասպյան տարածաշրջանի երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը:

  • Կիսվել: