հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռայիսին և Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ և միջազգային համագործակցության հետ կապված հարցեր

Ռայիսին և Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ և միջազգային համագործակցության հետ կապված հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, գրում է parstoday.ir-ը:

Հեռախոսազրույցում ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել օգոստոսի 13-ին Շիրազի Շահ Չերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։

Նախագահները քննարկել են նաև միջազգային հարցերում համագործակցությունը և ԲՐԻԿՍ-ի խմբին միանալու Իրանի ցանկությունը։

Ռայիսին և Պուտինը ևս մեկ անգամ ընդգծել են իրենց հանձնառությունը՝ զարգացնել երկկողմ հարաբերությունները առևտրի, տրանսպորտի, լոգիստիկայի և էներգետիկայի ոլորտներում։

 

  • Կիսվել: