Քուվեյթն ու Բահրեյնը հայտարարել են, որ իրենց իրավունք են վերապահում հարվածել Իրանին
Քուվեյթի և Բահրեյնի իշխանությունները հայտարարել են, որ իրենց իրավունք են վերապահում արձագանքել Իրանի հարվածներին։
Քուվեյթի ԱԳՆ-ն, մասնավորապես, հայտնել է. «Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է, որ ինքնապաշտպանության իրավունք ունի՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:
Իր հերթին Բահրեյնից հայտնել են. «Վերահաստատում ենք մեր բացարձակ իրավունքը՝ արձագանքելու հարձակումներին և ձեռնարկելու ցանկացած միջոց՝ ինքնապաշտպանության համար»։
Նշենք, որ ավելի վաղ իրանական Fars գործակալությունը հաղորդել էր, որ Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։


