չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Քեյփթաունում հրդեհվել է խորհրդարանի շենքը

Քեյփթաունում հրդեհվել է խորհրդարանի շենքը

Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունում հրդեհվել է խորհրդարանի շենքը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Քաղաքի հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավար Ջերմեյն Կարելսը հայտնել է, որ այս պահին դեպքի վայրում են մի քանի մարտական հաշվարկ է աշխատում։ Նա նշել է, որ կա շենքի փլուզման հավանականություն կա:

Հայտնի է, որ Քեյփթաունի պառլամենտի համալիրը բաղկացած է մի քանի շենքերից՝ հին շենք, որը թվագրվում է 19-րդ դարով և 1920-ական և 1980-ականների նորերը, որտեղ գտնվում է ստորին պալատը: Քաղաքապետարանի անվտանգության հանձնաժողովի խոսնակն ասել է, որ կրակը տարածվել է նաև խորհրդարանի ստորին պալատի շենքի վրա։

  • Կիսվել: