հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվում է

Քեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվում է

Սկսվել են Քեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Գանձասարը»: Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ` Գերշ. Տ. Մակար Սրբ. Եպս. Աշգարեանի բարձր հովանավորությամբ և եկեղեցու Թաղական Խորհուրդի հսկողությամբ եկեղեցու շինարարական աշխատանքները մեծ թափով շարունակվում են։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Թուրքիայում և Սիրիայում գրանցված ավերիչ երկրաշարժերի ժամանակ Քեսապի Ս. Աստվածածին եկեղեցին թեթև վնասներ է կրել։

  • Կիսվել: