շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Քեսաբում բռնկված հրդեհների հետևանքով անտառները մոխրացել են

Քեսաբում բռնկված հրդեհների հետևանքով անտառները մոխրացել են

Սիրիայում «Լուրերի» թղթակից Զարմիկ Պողիկյանը հայտնում է Քեսաբում բռնկված հրդեհների հետևանքների մասին: Տարածաշրջանի մի շարք բնակավայրերի հարակից լայնատարած անտառները մոխրացել են հրդեհների հետևանքով: Այրվել են նաև անտառներին հարակից մրգատու այգիները, բարեբախտաբար, մարդկային վնասներ չկան, բայց նյութականը շատ մեծ է:

Գիշերը հրշեջ մեքենաների, նաև գյուղացիների ջանքերի շնորհիվ հաջողվել է կրակը վերահսկելի դարձնել: Սակայն լեռներում, որոնք դժվարհասանելի են հրշեջ մեքենաների համար, կրակը շարունակում է բոցավառվել:

  • Կիսվել: