կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ պահանջվել է մինչև 2 տարի ազատազրկում

Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ պահանջվել է մինչև 2 տարի ազատազրկում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի հասցեին արված հայտարարությունների պատճառով դատական հայց է ներկայացվել Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։ Քըլըչդարօղլուի նկատմամբ պահանջվել է մինչև 2 տարի ազատազրկում, գրում է ermenihaber.am-ը:

«Անատոլիայի» հանրապետական գլխավոր դատախազության նախապատրաստած մեղադրական եզրակացության համաձայն՝ Բիլալ Էրդողանը պնդել է, որ Քըլըչդարօղլուն 2014 թվականի հունվարի 18-ին Ամասիայի Թաշովա շրջանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «վիրավորել է» իրեն։ 

Բիլալ Էրդողանը բողոք է ներկայացրել ընդդեմ Քըլըչդարօղլուի դեմ, ում պատգամավորական անձեռնմխելիությունը հանվել է վերջին ընտրություններից հետո։

Նշվում է, որ դատարանն ընդունել է դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացությունը։ 

Հիշեցնենք, որ նախկին կուսակցապետը հանրահավաքի ժամանակ դիմելով նախագահ Էրդողանին, ասել էր․ «Որդուդ հիմնադարամն ինչո՞վ է զբաղվում»։ 

  • Կիսվել: