կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քըլըչդարօղլուն զիջել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդի տեղը

Քըլըչդարօղլուն զիջել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդի տեղը

Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հեռացել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (ԺՀԿ) ղեկավարի պաշտոնից, գրում է Huriyet-ը։

Անկարայում  կուսակցության համագումարում կայացած ընտրություններում նա պարտվել է Օզգյուր Օզելին։

Առաջին փուլում Օզելը ստացել է պատվիրակների 682 ձայն, իսկ Քըլըչդարօղլուն՝ 664 ձայն։ Երկրորդ փուլի արդյունքներով՝ ԺՀԿ-ի նոր առաջնորդը ստացել է 812 ձայն, իսկ նրա մրցակից Քըլըչդարօղլուն՝ 536։

Քըլըչդարօղլուն 2010 թվականից ղեկավարում էր Թուրքիայի ամենահին կուսակցությունը, որը հիմնադրել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։

Քըլըչդարօղլուն գարնանը մասնակցել էր Թուրքիայի նախագահական ընտրություններին։ Առաջին փուլը կայացել էր մայիսի 14-ին, որի արդյունքում հանրապետության ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Քըլըչդարօղլուն անցել էին երկրորդ փուլ։ Մայիսի 28-ին տեղի էր ունեցել երկրորդ փուլը, որում Էրդողանը հավաքել էր 52,18 տոկոս, իսկ Քըլըչդարօղլուն՝ 47,82 տոկոս։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: