հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Քաթարը հաստատել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հումանիտար դադարի մասին համաձայնությունը

Քաթարը հաստատել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հումանիտար դադարի մասին համաձայնությունը

Քաթարը հաստատել է` Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև չորսօրյա հումանիտար դադարի մասին համաձայնություն է ձեռքբերվել։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Քաթարի Արտաքին գործերի նախարարությունը՝ թվիթերյան (X) իր էջում, փոխանցում է ТАСС-ը.

«Քաթարը հայտարարում է Եգիպտոսի, ԱՄՆ-ի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համատեղ միջնորդական ջանքերի հաջողության մասին, որոնց արդյունքում հումանիտար դադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հումանիտար դադարի մեկնարկի ժամանակը կհայտարարվի 24 ժամվա ընթացքում:

  • Կիսվել: