կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Քանի դեռ օկուպանտը մեր հողի վրա է, մենք պետք է հարվածենք նրանք այնքան, որքան կարող ենք. Զելենսկի

Քանի դեռ օկուպանտը մեր հողի վրա է, մենք պետք է հարվածենք նրանք այնքան, որքան կարող ենք. Զելենսկի

Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել մեր ենթակառուցվածքները, շարունակում է հարվածներ հասցնել մեր քաղաքներին։ Այս մասին այսօր տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ իրենք, միևնոյն է,  կվերականգնեն ՛՛յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր ուկրաինացու բնակարան՛՛։

՛՛Հիմա, քանի դեռ օկուպանտը մեր հողի վրա է, մենք պետք է հարվածենք նրանք այնքան, որքան կարող ենք, պաշտպանենք քաղաքները, պաշտպանենք գյուղերը, պաշտպանենք մեր հողի ամեն մետրը և մեր սրտի ամեն կտորը՝ ուկրաինացու սրտի, Ուկրաինայի հոգու։

Օգնե՛ք միմյանց։ Աջակցե՛ք միմյանց: Շարունակե՛ք պաշտպանությունը։ Պաշտպանե՛ք պետությունը: Միասին մենք հաղթելու ենք։ Փա՛ռք Ուկրաինային՛՛,-ասել է Ուկրաինայի նախագահը:

 

  • Կիսվել: