շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քաղաքացիների պահանջով Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստ է լինելու

Քաղաքացիների պահանջով Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստ է լինելու

Այսօր՝ մարտի 10-ին, ժամը 11:45-ին նշանակված է Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստ, որից հետո` ժամը 12:00-ին, տեղի կունենա լիագումար նիստ։ Հաղորդագրությունն այսօր  հրապարակվել է Վրաստանի խորհրդարանի կայքում, փոխանցում է Aliq.ge-ին։

Հայտարարության մեջ նշված չէ` «օտարերկրյա գործակալների ազդեցության մասին» օրենքի նախագիծը` Մամուկա Մդինարաձեի առաջարկով, երկրորդ ընթերցմամբ կքվեարկվի ու կմերժվի, թե՝ ոչ։

Թբիլիսիի խորհրդարանի դիմաց և Վրաստանի տարբեր քաղաքներում վերջին օրերին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ պահանջելով հետ կանչել այս օրենքի նախագիծը։

Այսօր՝ մարտի 9-ին, քաղաքացիները, չնայած «Վրացական երազանքի» խոստմանը, որ երկրորդ ընթերցմամբ մերժելու են օրինագիծը, անմիջապես պահանջեցին նիստ՝ այս խոստումը պաշտոնապես հաստատելու համար։

  • Կիսվել: