ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քաբուլում մեքենայի պայթեցման հետևանքով տուժել են ռուս դիվանագետներ

Քաբուլում մեքենայի պայթեցման հետևանքով տուժել են ռուս դիվանագետներ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ինքնաշեն պայթյուցիկ սարքի միջոցով ավտոմեքենայի պայթեցման հետևանքով ռուս դիվանագետներ են տուժել: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:

Հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Դեկտեմբերի 1-ին Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան համալիրից ոչ հեռու գտնվող ճանապարհին ռուսական դիվանագիտական առաքելության ավտոմեքենայի ընթացքի ժամանակ ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթեցում է տեղի ունեցել:

Տրանսպորտային միջոցում գտնվող ռուս դիվանագետները թեթև կոնտուզիա են ստացել: Նախնական գնահատականով՝ ահաբեկչության օբյեկտ պետք է դառնար դիվանագիտական մեքենայի առջևից շարժվող աֆղանական ազգային անվտանգության ուժերի պիկապը, սակայն չի կարելի բացառել նաև Ռուսաստանի քաղաքացիների դեմ ահաբեկչության վարկածը՛՛:

Նշվում է նաև, որ ՌԴ ԱԳՆ-ն աֆղանական կողմից պահանջում է միջադեպի մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և միջոցներ ձեռնարկել՝ ռուսական հաստատության անձնակազմի անվտանգության ապահովման ուղղությամբ:

ՌԴ ԱԳՆ-ից նշում են. ՛՛Քաբուլում ՌԴ դեսպանատունն իրականացնում է լրացուցիչ միջոցառումներ, որոնք ուղղված են դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի և օբյեկտների պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը՛՛:

 

  • Կիսվել: